Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Պաշտպանության նախարարի խորհրդական Օրդուխանյանը ենթարկվել է կալանքի․ «Ժողովուրդ»

12 Օգոստոսի, 2025

default.jpg

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկացմամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականը ձերբակալվել է՝ կապված հանցավոր խմբավորում ստեղծելու և խարդախությունների հետ:

«ArmLur.am»-ի հարցմանն ի պատասխան, ՀՀ Քննչական կոմիտեն հաստատել է, որ Արշակ Օրդուխանյանը՝ ՔՊ-ի անդամ, ներգրավված է քրեական գործով: «Քրեական գործ է հարուցվել մեկ անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 318 հոդվածի 1-ին մասով՝ (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը) և 257 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ (հանցավոր խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային խարդախություն)։ Վերջինիս նկատմամբ կալանք է կիրառվել որպես խափանման միջոց»։

Հավելենք, որ Արշակ Օրդուխանյանը, ով պետք է փոխարիներ ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին նրա մանդատը վայր դնելուց հետո, ներգրավված է ևս մեկ քրեական գործում, ներկայումս՝ դատարանում:
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Օրդուխանյանին մեղադրանք է առաջադրվել՝ խումբ կազմակերպելու միջոցով անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով, կեղծ փաստաթղթերով՝ օրենքի սահմանափակումները շրջանցելով:

Փաստենք, որ ԶԼՄ-ների տվյալներով՝ Արշակ Օրդուխանյանը 2021 թվականի նոյեմբերին նշանակվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի խորհրդական՝ հասարակական հիմունքներով, իսկ 2022 թվականի մարտի 14-ից մինչ օրս ՊՆ-ին ծառայություններ մատուցող «Զինառ» ՓԲԸ տնօրենության պաշտոնակատար է, նաև «Արշակ և Լուսինե» ՍՊԸ-ի հիմնադիրը: 2009 թվականին խաղատուն բացելու լիցենզիա է ստացել Արգավանդում, ունի գրավատների գործունեություն և այլն:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: