Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Երբ Հայաստանը և Ադրբեջանն ի վիճակի լինեն ապահովել արցախցիների իրավունքների լիարժեք իրագործումը, միայն այդ ժամանակ հնարավոր կլինի խաղաղություն. հայտարարություն

11 Օգոստոսի, 2025

default.jpg

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը անհանգստացած է 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպումների և դրանցից բխող փաստաթղթերի առնչությամբ։ Այս մասին ասվում է հանձնախմբի տարածած հայտարարությունում։

«Մենք ափսոսանքով ենք արձանագրում ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դադարեցնել կոչի ստորագրումը, ինչը խարխլում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային իրավական չափանիշները։ ԵԱՀԿ-ին հորդորում ենք դիմադրել այս որոշմանը։ Զարմանք է հարուցում նաև Արցախի ժողովրդի հայրենիք վերադառնալու իրավունքի անտեսումը, ինչպես նաև Բաքվում անօրինական կերպով պահվող հայ գերիների անհապաղ ազատման հարցի մերժումը։

Հանձնախումբը ձգտում է հետամուտ լինել այս և մյուս կարևոր հարցերին, ներառյալ վերադարձի իրավունքը, որը հաստատված է ՄԱԿ-ի կոնվենցիաներում, Արդարադատության միջազգային դատարանի որոշումներով և Եվրոպայի խորհրդարանի բանաձևերով։

Մենք վստահ ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն չի կարող լինել առանց Արցախի ժողովրդի իրավունքների ապահովման։ Ցանկացած պայմանագիր, որը անտեսում է նրանց իրավունքները, վտանգում է խաղաղության հեռանկարը»,- ասված է հայտարարությունում։