Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Երիտասարդ ձկնորսի մասունքները հայտնաբերվել են Սևանա լճում խեղդվելուց 3 տարի անց

11 Օգոստոսի, 2025

default.jpg

2022 թվականի մայիսի 6-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչներ Ավետիք Սևոյանն ու Իշխան Աբրոյանը Սևանա լիճ էին գնացել ձուկ որսալու: Նրանք փոքր ալյումինե նավակով էին, երբ եղանակային վատ պայմանների պատճառով նավակը շրջվեց, և երկուսն էլ խեղդվեցին:

«Ավետիքի մարմինը մի քանի ամիս անց հայտնաբերեցինք։ Իսկ Իշխանի մարմինը երկար ժամանակ փնտրեցինք, նույնիսկ Ռուսաստանից հատուկ սարքեր բերեցինք, որոնք թույլ էին տալիս լճի հատակը հետազոտել։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը և Սևանի բոլոր ձկնորսները փորձում էին գտնել Իշխանին»,- պատմեց Վարդենիկի գյուղատնտես Արտուշ Խաչատրյանը՝ ArmeniaSputnik-ին տված հարցազրույցում:

Իշխան Աբրոյանը 22-23 տարեկան էր, ընտանիքի միակ որդին էր, և մի քանի տարի առաջ նրա հայրն էր խեղդվել նույն լճում՝ նույնպես ձկնորսության ընթացքում: Իշխանի մասունքներն ու կոշիկը հայտնաբերվել են ափում հանգստացող մարդկանց կողմից: Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ մասունքները պատկանում են Իշխանին։