Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Արտառոց դեպք՝ Հայաստանի մարզերից մեկում. ամուսինը ալկոհոլի ազդեցության տակ բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզել

11 Օգոստոսի, 2025

0b66b8da8842589b1ab132b69885324e_1754895954.webp

Երեկ՝ օգոստոսի 10-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում: Ժամը 22:30-ի սահմաններում այդ մարզի ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկում ամուսինը՝ 51-ամյա Դավիթ Ա.-ն, բենզինը լցրել է իր 46-ամյա կնոջ և 14-ամյա երեխայի վրա և հրկիզել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել համայնքային ոստիկանության ծառայողներն ու մարզի ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիները իրենց ուժերով մարել են կրակը: Տեղում ոստիկանները պարզել են, որ կնոջը տեղափոխել են մարզում գործող հիվանդանոցներից մեկը, աղջկան տեղում բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, իսկ ոչ թափ վիճակում գտնվող հայրը տեղափոխվել է ոստիկանության բաժին:

Դեպքի փատով տարածքային ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի այդ մարզի քննչական վարչության տարածքային բաժին:  Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ չենք հրապարակում, սակայն եթե հարևանները շատ արագ օգնության չհասնեին, ապա հնարավոր է՝ տունն ամբողջությամբ այրվեր և կինն ու երեխան ավելի ծանր վիճակում հայտնվեին:

%post_link%