Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 16 շինություն է փլուզվել․ մեկ մարդ զոհվել է

11 Օգոստոսի, 2025

2034472956_0_160_3072_1888_1280x0_80_0_0_2f72fe7630b45820420fa505a9a30fb8.jpg.webp

Թուրքիայի Բալիկեսիր քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո որոնողական-փրկարարական աշխատանքներն ավարտվել են. 16 շինություն փլուզվել է, մեկ մարդ մահացել է, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

«Բալիկեսիր նահանգում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով ընդհանուր առմամբ փլուզվել է 16 շենք, որոնցից միայն չորսն էին մշտապես բնակեցված։ Ցնցումները զգացվել են մի շարք հարևան նահանգներում, այդ թվում՝ Ստամբուլում», – ճեպազրույցի ժամանակ ասել է Երլիքայան։

Նրա խոսքով՝ փրկարարները կարողացել են փլուզված շենքի փլատակներից դուրս բերել չորս քաղաքացու։

«Ցավոք, փլատակներից դուրս բերված 81-ամյա քաղաքացին ավելի ուշ մահացել է», – ասել է նախարարը։

Տուժածների թիվը հասել է 29-ի, հավելել է նա;

%post_link%