Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Deutsche Welle. Թրամփը և Էրդողանը Ռուսաստանին վանել են Հարավային Կովկասից

10 Օգոստոսի, 2025

default.jpg

Թրամփը և Էրդողանը Ռուսաստանին դուրս են մղել Հարավային Կովկասից, հայտնում է Deutsche Welle-ն։

ԱՄՆ-ում ստորագրված շրջանակային համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև համարվում է վերջ Կովկասում Ռուսաստանի բացառիկ ազդեցության, որը սկիզբ էր առել Ալեքսանդր I-ի և Նիկոլայ I-ի ժամանակներից:

Բաքուն և Երևանը պայմանավորվածությունների հիմնական կետերը հաստատել են առանց Մոսկվայի մասնակցության՝ ամերիկյան վարչակազմի ակտիվ միջնորդությամբ և Թուրքիայի աջակցությամբ։ Դեռևս մի քանի տարի առաջ նման իրավիճակ դժվար կլիներ պատկերացնել։

Նշվում է, որ նույնիսկ Ուկրաինայի պատերազմի ամբողջական դադարեցման դեպքում Մոսկվային դժվար կլինի վերականգնել իր նախկին ազդեցությունը Հարավային Կովկասում։ Անցած շաբաթվա իրադարձություններից հետո Թուրքիան և ԱՄՆ-ը դարձել են տարածաշրջանի գլխավոր քաղաքական խաղացողները։ Նրանք են ազդելու Հարավային Կովկասի ապագայի վրա, այլ ոչ թե Պուտինը, նշվում է հոդվածում։