Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Արտաշատի խճուղում բախվել են «Volvo», երկու «Nissan» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաներ. կան վիրավորներ

10 Օգոստոսի, 2025

default.jpg

Օգոստոսի 10-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հաղորդում է ստացել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Պատահարի ժամանակ բախվել են տարբեր ավտոմեքենաներ, որոնցից մեկի վրա նկատվել է ծուխ, իսկ տեղում կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ապարատից մեկ մարտական հաշվարկ։

Հայտնի է դարձել, որ բախվել են «Volvo», 2 «Nissan» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները։ «Volvo» մակնիշի մեքենայի ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց՝ բժշկական կենտրոններ։

Փրկարարները հոսանքազրկել են բոլոր ավտոմեքենաները, փակել «Nissan» և «Volvo» մակնիշների մեքենաների գազի բալոնների փականները։ «Nissan» մակնիշի մեքենայի վարորդը տեղափոխվել է շտապօգնության մեքենայով՝ հոսպիտալացման նպատակով։