Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Երևանում և մի շարք շրջաններում կանխատեսվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

10 Օգոստոսի, 2025

default.jpg

Բնապահպանության նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է հետևյալը.

Օգոստոսի 10-15-ը Արարատյան դաշտավայրում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

«Այս շրջանում խորհուրդ է տրվում.

Խուսափել խոտ կամ աղբ վառել բաց տարածքներում,

Հեռու մնալ կրակ օգտագործելուց անտառային տարածքներում,

Բնության գրկում չթողնել ապակի կամ այլ առարկաներ, որոնք արեւային լույսից կարող են հրդեհ առաջացնել,

Անհրաժեշտ է հաղորդել համապատասխան ծառայություններին (911), եթե նկատում եք ծխացող կամ այրվող հատվածներ»: