Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Վրաստանի համար աշխարհաքաղաքական աղետ՝ ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համաձայնագրի պատճառով, ըստ Սահակաշվիլիի

10 Օգոստոսի, 2025

default.jpg

Վրաստանը բախվել է լրջագույն աշխարհաքաղաքական ճգնաժամի։ Այս մասին սոցցանցերում հայտնել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

«Վրաստանի բարգավաճման հիմքում ընկած էին մեր տարանցիկ դերն ու մեծ միջազգային կապերը, ինչը դարձավ հնարավոր Շևարդնաձեի օրոք և զարգացավ իմ նախագահության ժամանակ։ Զբոսաշրջությունը, ժողովրդավարությունը և եվրաատլանտյան ինտեգրումը դարձան առանցքային այս զարգացման համար՝ տրամադրելով մեզ ներդրումների գրավիչ միջավայր։ 2008 թ. մեր ապահովությունը ամրապնդվեց նաև Բուշի կողմից ուղարկված 6-րդ նավատորմով։

Ամէն ինչ փլուզվեց, երբ Իվանիշվիլին սկսեց ոչնչացնել վրացական ժողովրդավարությունը, ինչը հանգեցրեց Վրաստանի մեկուսացմանը իր հիմնական դաշնակիցներից։ Արդյունքում, մենք կորցնում ենք մեր տարանցիկ կարևոր դերը։

Այսօր կնքված ԱՄՆ-Ադրբեջան-Հայաստան միջազգային պայմանագիրը, որը նախատեսում է Զանգեզուրի միջանցքի 100 տարվա վարձակալումը ԱՄՆ-ի կողմից, ստեղծում է Եվրոպայից Չինաստան տանող նոր տարանցիկ ուղի՝ շրջանցելով Վրաստանը, Իրանն ու Ռուսաստանը։

Իրանի ու Ռուսաստանի հետ միասին մենք հայտնվում ենք լրջագույն աշխարհաքաղաքական մեկուսացման մեջ: Սա նշանակում է, որ Կարմիր կամուրջի վրա ընկնելով՝ մենք գնում ենք դեպի մութ հեռանկար Մոսկվայի ու Թեհրանի կողքին։

Վրաստանի գլխավոր մարտահրավերն է դառնում արտագաղթը և աղքատությունը, ինչը հետևանք է Ամերիկայի ու Եվրոպայի հետ գործընկերության խզման։ Իրադարձությունների այս շրջափուլի սիմվոլիկն այն է, որ այն տեղի ունեցավ օգոստոսյան պատերազմի տարելիցին»,- նշում է Սաակաշվիլին։