Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ուկրաինայի ապագան չի կարող որոշվել առանց ուկրաինացիների. Մակրոն

9 Օգոստոսի, 2025

default.jpg

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ում նշել է, որ Ուկրաինայի ապագան չի կարող ճշտվել առանց ուկրաինացիների մասնակցության։

«Եվրոպացիներն էլ պետք է մասնակցեն լուծումների որոնմանը, քանի որ դա վերաբերում է նրանց անվտանգության հարցին», — ընդգծել է Մակրոնը՝ նշելով, որ շաբաթ օրը քննարկել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի գագաթնաժողովի ծրագրերը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին հաղորդել է, որ շաբաթ օրը հեռախոսազրույցներ է ունեցել մի քանի եվրոպական երկրների, ներառյալ Ֆրանսիայի նախագահի հետ։