Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Չեղած դեպքերում կարճատև անձրևներ և ամպրոպներ. ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

9 Օգոստոսի, 2025

default.jpg

Օգոստոսի 9-ի երեկոյան և հաջորդող օրերին՝ մինչև 14-ի երեկոն, հանրապետության որոշ շրջաններում կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին կլինի հարավարևմտյան ուղղությամբ՝ 2-5 մ/վր արագությամբ, ամպրոպի ժամանակ արագությունը կաճի՝ հասնելով 17-20 մ/վրկ:

Մասնավորապես օգոստոսի 9-14-ը երեկոյան ժամերին Արմավիրում, ինչպես նաև Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը օրվա ընթացքում, օգոստոսի 9-13-ի միջև, աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, իսկ գիշերային ժամերին օգոստոսի 10-14-ին իջնելու է ևս 2-4 աստիճանով։

Երևանում օգոստոսի 9-ի երեկոյան և հաջորդ օրերին, 10-13-ը՝ գիշերով և երեկոյան ժամերին, քաղաքի որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպային օրերին և երեկոյան ժամերին քամին կարող է ուժգնանալ՝ հասնելով 14-18 մ/վրկ:

Օգոստոսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։