Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Չորս մարզիկների տարկետումը դադարեցվել է. նրանք այլևս չեն ընդգրկվելու մինչև 19 տարեկանների ֆուտբոլային ազգային հավաքականում

20 Հունիսի, 2025

Կառավարության այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշվել է դադարեցնել մի շարք մարզիկների պարտադիր զինծառայության զորակոչից տրված տարկետումները՝ սպորտի բնագավառում ունեցած կարևոր ներդրումների համար:

Որոշման հիմքում ընկած է «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության առաջարկը:

Խոսքը վերաբերում է մարզիկներ Արամ Կարենի Հունանյանին, Արամ Արթուրի Գեղամյանին, Մանվել Արայի Սայադյանին և Նարեկ Գագիկի Սիմոնյանին։ Նրանք այլևս չեն մտնում մինչև 19 տարեկանների ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքականի կազմում:

Արդյունքում անհրաժեշտ է դառնում դադարեցնել այս մարզիկներին տրամադրված տարկետումը պարտադիր զինվորական ծառայությունից: