Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ուժեղ երկրաշարժից հետո Կամչատկայում գրանցվել է 43 հետցնցում

9 Օգոստոսի, 2025

default.jpg

Վերջին 24 ժամվա ընթացքում Կամչատկայի երկրամասում Սեյսմոլոգները գրանցել են 43 հետցնցում: Այս մասին տեղեկացրել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Գերատեսչությունից հայտնել են, որ Պետրոպավլովսկ-Կամչատկայում և Վիլյուչինսկում շարունակում են գործել ժամանակավոր բնակության կենտրոնները: Վերջին 24 ժամվա ընթացքում այդ կենտրոնները տեղավորել են 61 մարդու:

Կամչատկայում հուլիսի 30-ին տեղի ունեցած երկրաշարժը, որի մագնիտուդը կազմել է 8,8, ամենաուժեղն էր 1952 թվականից ի վեր: Տարածաշրջանի բնակիչներին նախազգուշացվել է ցունամիի հնարավոր սպառնալիքի մասին, իսկ Սևերո-Կուրիլսկի շրջանում հայտարարված է արտակարգ դրություն:

Այս ուժեղ երկրաշարժը հանգեցրել է հրաբխային ակտիվության աճին Կամչատկայում: 625 տարվա ընթացքում առաջին անգամ Կրաշենիննիկով հրաբուխը սկսել է ժայթքել, Ավաչինսկի հրաբուխն ակտիվացել է, իսկ Կլյուչևսկոյում սկսել են լավայի հոսքեր:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՌԳԱ Հեռավոր Արևելքի մասնաճյուղի հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Օզերովը ընդգծել է, որ մոլորակային մասշտաբի իրական աղետ կարող է տեղի ունենալ, եթե նման երկրաշարժը հանգեցնի հրաբուխների ժայթքումներին Խաղաղ օվկիանոսի «Կրակե օղակում», 40 հազար կիլոմետր երկարությամբ «կրակի լեռների» շղթայում: