Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՌԴ նախագահի օգնականը հաստատեց. Պուտինը և Թրամփը կհանդիպեն Ալյասկայում օգոստոսի 15-ին

9 Օգոստոսի, 2025

default.jpg

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաստատել է, որ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կհանդիպեն Ալյասկայում օգոստոսի 15-ին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Ուշակովը նշել է, որ երկու երկրների առաջնորդների հանդիպումը Ալյասկայում տրամաբանական է, քանի որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն մերձավոր հարևաններ են։

Նրա խոսքով՝ երկու երկրների տնտեսական հետաքրքրությունները հատվում են Ալյասկայում և Արկտիկայի տարածքում, ինչը մեծ հեռանկարներ է առաջարկում խոշոր նախագծերի իրականացման համար։

Մոսկվան ակնկալում է, որ Պուտինի և Թրամփի հաջորդ հանդիպումը Ալյասկայից հետո կկայանա Ռուսաստանում։ Ուշակովը հավելել է, որ ԱՄՆ նախագահին հրավեր է փոխանցվել այդ այցի համար։