Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՀՀ Սահմանադրության 30-ամյակի տոնակատարության համար նախատեսվում է մոտ 38 մլն դրամի բյուջե

20 Հունիսի, 2025

ՀՀ կառավարության այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշվեց, որ մոտ 38 մլն դրամ է հատկացվելու ՀՀ Սահմանադրության 30-ամյակի առթիվ անցկացվող հանդիսավոր միջոցառման համար։

2025 թ. հուլիսի 5-ին կլրանա ՀՀ Սահմանադրության ընդունման 30 տարին, և այդ միջոցառման ծախսերի համար նախատեսված գումարը կտրամադրվի Սահմանադրական դատարանին։

Համաձայն որոշման, նախատեսվում է կազմակերպել Սահմանադրության ընդունման 30-ամյակին նվիրված միջոցառում, որին կմասնակցեն Սահմանադրության առաջնայնության ու անմիջական գործադրման ապահովման լիազորություններ ունեցող բարձրաստիճան պաշտոնյաներ, գիտնականներ, մանկավարժներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և օտարերկրյա դիվանագետներ։

Նշված միջոցառման կազմակերպումը կարևորվում է Սահմանադրությամբ ամրագրված արժեքների վերաիմաստավորման, տասնամյակների կուտակված փորձն ամփոփելու և եզրակացություններ կատարելու անհրաժեշտություն տեսանկյունից։