Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՔՊ-ականներն ստատուս գրելու հրահանգ ստացե՞լ են

8 Օգոստոսի, 2025

default.jpg

ԱՄՆ-ում սպասվող Դոնալդ Թրամփի, Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպմանը և հնարավոր փաստաթղթի ստորագրմանը նախորդող օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախարարներն ու պատգամավորները մեծ ակտիվություն են ցուցաբերում սոցիալական ցանցերում։ Առավոտյան Նիկոլ Փաշինյանն է սկսել իր ֆեյսբուքյան էջում հայտարարություններով՝ մեջբերելով Աստվածաշնչից՝ «Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն»։ Նրա օրինակին հետևել են վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։

Թեև պաշտոնական փաստաթուղթը դեռ չի ստորագրվել, իշխանության ներկայացուցիչները մեծ խանդավառությամբ են ներկայացնում Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունը՝ այն անվանելով Հայաստանի համար խաղաղության նոր դարաշրջանի մեկնարկ։