Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սեպտեմբերից հանրակրթության պետական չափորոշիչը կներդրվի բոլոր դասարաններում՝ բացառությամբ 12-րդի. Սվաջյան

8 Օգոստոսի, 2025

default.jpg

Օգոստոսի 7-9-ը Ծաղկաձորում անցկացվում է արտագնա խորհրդակցություն՝ նվիրված «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» թեմային, նպատակ ունենալով քննարկել նոր ուսումնական տարվա մեկնարկի նախապատրաստական աշխատանքները:

Առաջին օրվա քննարկումը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Մասնակցել են նաև նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս մասին տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարությունը։

Խորհրդակցությունը տեղի է ունենում ԵՄ բյուջետային աջակցության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեխնիկական աջակցությամբ Հայաստանի կրթության համակարգին:

Նախարարի տեղակալը կարևորել է նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների պատշաճ կազմակերպումը՝ ընդգծելով, որ սեպտեմբերից նոր պետական չափորոշիչը կկիրառվի գրեթե բոլոր դասարաններում, բացառությամբ 12-րդի, որտեղ այն կկիրառվի հաջորդ ուսումնական տարում։ Արաքսիա Սվաջյանը հիշեցրել է, որ 2025-26 ուսումնական տարին հայտարարվելու է որպես անվտանգ և ապահով կրթության տարի:

«Անվտանգ և ապահով կրթական միջավայր» թեմայով աշնանային արձակուրդներին նախատեսվող նախագծային աշխատանքների էքսպոն կարագացնեն դպրոցներում անվտանգության հանդեպ վերաբերմունքը: Դպրոցներին կառաջարկվի հանդիպումներ կազմակերպել մարզիկների հետ՝ նպատակ ունենալով զարգացնել երեխաների մոտ վարքի կառավարման հմտությունները և ապահով միջավայրի ձևավորման հետաքրքրությունը:

Խորհրդակցության ընթացքում Վահրամ Գասպարյանը ներկայացրել է դպրոցների ֆինանսավորման մոդելը՝ ուշադրություն դարձնելով դպրոցների տվյալների ճշգրտության կարևորությանը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում:

Որոշվել է շարունակել ուսուցչական համաժողովները և կազմակերպել աշակերտական համաժողովներ գալիք ուսումնական տարում:

Հիշատակվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքները, որոնց ավարտի համար անհրաժեշտ միջոցառումները:

Քննարկվել են նաև այլ կարևոր հարցեր, որոնք կապ ունեն դպրոցների տնօրենների նշանակման, ուսուցիչների ատեստավորման, սովորողների ընդունելության կարգի և այլ հարցերի հետ:

Նոր ուստարվա նախապատրաստական աշխատանքները կքննարկվեն նաև օգոստոսի վերջին՝ ավանդական խորհրդակցությունների ընթացքում, որոնք կանցկացվեն բոլոր մարզերում և Երևանում՝ նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ։