Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ճանապարհները եթե բացվում են Ադրբեջանի համար, ապա նաև Հայաստանի համար. Ռուբինյան

8 Օգոստոսի, 2025

default.jpg

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցերում իր էջում անդրադարձել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վաշինգտոնում կայանալիք այցին և Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի հետ սպասվող հանդիպման հնարավոր արդյունքներին:

Նրա խոսքով, ցանկացած պայմանավորվածություն, որին կհասնի Հայաստանը, ներառելու է հետևյալ դրույթները․

— Ապաշրջափակում՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության վրա, ինչը նշանակում է, որ Հայաստանով անցնող բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները կլինեն լիարժեք մեր ինքնիշխանության ներքո՝ պահպանելով մեր տարածքային ամբողջականությունը և գործելով հայաստանյան օրենքներով:

— Ապաշրջափակում՝ փոխադարձության սկզբունքով. եթե Ադրբեջանի համար բացվում են ճանապարհներ, ապա դրանք պետք է բացվեն նաև Հայաստանի համար՝ փոխադարձ առավելությունների հիման վրա:

Ռուբինյանն ընդգծել է, որ արտաքին ճնշումներից և ներքին հարուցված անհանգստություններից չպետք է ազդվել, իսկ պաշտոնական լրացուցիչ տվյալների առկայությունից հետո մտահոգությունները կփարատվեն: