Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Փաստաբան Ռոման Երիցյանը հայց է ուղղել ՀՀ պետգույքի կառավարման կոմիտեին։ «Ժողովուրդ»

8 Օգոստոսի, 2025

default.jpg

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացնում է, որ փաստաբան Ռոման Երիցյանը հայցով դիմել է դատարան՝ Արցախի Հանրապետության անունից՝ ընդդեմ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի: Նա պահանջում է, որ Երևանի Արցախի ներկայացուցչության շենքը նվիրատվությամբ փոխանցվի Արցախին։

Փաստաբանը հայցը ներկայացրել է՝ արձագանքելով ՀՀ դատախազության կողմից վարչական դատարան ներկայացված այլ հայցին: Այդ հայցով պահանջվում է անվավեր ճանաչել Արցախի Հանրապետության սեփականության իրավունքը այդ շենքի հանդեպ՝ հենվելով այն փաստարկի վրա, որ նվիրատվության մասին պայմանագրի փաստաթուղթ գոյություն չունի:

Հիշեցնենք, որ Արցախի ներկայացուցչության շենքը Արցախին հանձնվել է 1997 թվականին ՀՀ Կառավարության որոշմամբ: