Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Փաշինյան-Թրամփ հանդիպման ժամը հայտնի է

8 Օգոստոսի, 2025

default.jpg

Օգոստոսի 8-ին, Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին և Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ներկայումս գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նրանց կազմում ընդգրկված են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: