Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

3 փաստաթուղթ է ստորագրվելու Թրամփ-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպումից հետո․ Factor TV

7 Օգոստոսի, 2025

default.jpg

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ այս ուրբաթ Դոնալդ Թրամփ, Նիկոլ Փաշինյան և Իլհամ Ալիև հանդիպման ժամանակ նախատեսվում է ստորագրել 3 փաստաթուղթ։ Առաջին փաստաթուղթը կստորագրեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները՝ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը, որով երկու երկրները կհեռանան ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից։ Սա փաստացի նշանակում է այդ ձևաչափի գործողության ավարտ։

Երկրորդ փաստաթուղթը կստորագրվի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև։ Այս փաստաթուղթը կկոչվի «TRIPP ծրագրի» շրջանակներում՝ «Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար»։ Փաստաթուղթը կսահմանի Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ ձեռնարկության ստեղծումը՝ որպես իրավահավասար գործընկերներ։ Նոր փաստաթղթով, անվտանգության և ինքնիշխանության երաշխիքներ տրամադրվելով, նախատեսվում են զգալի ներդրումներ՝ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։ Աշխատանքներին կմասնակցեն ինչպես ամերիկյան, այնպես էլ հայաստանյան ընկերություններ՝ իրականացնելով շինարարական աշխատանքներ համաձայն Հայաստանի օրենսդրության։

Երրորդ փաստաթուղթը՝ շրջանակային համաձայնագիրը, որը կստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կողմից, նախատեսում է, որ երկու կողմերը շարունակեն իրենց աշխատանքները խաղաղության գործընթացի ուղղությամբ։ Նրանք պարտավորվում են, որ հետագայում չեն հրաժարվի արդեն համաձայնեցված քանիցի հոդվածներից։