Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ղազախստանը հայտնել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննության ավարտի ժամկետը

7 Օգոստոսի, 2025

default.jpg

Ղազախստանի փոխվարչապետ Կանատ Բոզումբաևը կառավարությունում կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետաքննության ընթացքին։

Կանատ Բոզումբաևը նշել է, որ AZAL-ի ինքնաթիռը վնասվել է «հարակից տարածքում, սակայն օդային միջադեպը տեղի է ունեցել Ղազախստանի տարածքում վայրէջքի ժամանակ»։ Բոզումբաևը տեղեկացրեց, որ սարքավորումները ներկայումս ուսումնասիրվում են արտերկրում և շուտով կվերադարձվեն։

«Անցել ենք վերլուծության փուլին, որը շուտով կավարտվի։ Վերջնական զեկույցի պատրաստումը մոտ է ավարտին։ Կարծում եմ՝ մի քանի ամսից զեկույցը պատրաստ կլինի։ Խնդրում եմ՝ լինել համբերատար»,- ասաց Բոզումբաևը։

Փոխվարչապետն ընդգծեց, որ ինքը չի ցանկանում քաղաքականացնել ինքնաթիռի վնասման դեպքը։