Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Նորավարտ սպաները վիճակահանությամբ ընտրել են ծառայության վայրերը

7 Օգոստոսի, 2025

default.jpg

Օգոստոսի 7-ին պաշտպանության նախարարության շենքում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի 2024-2025 ուստարվա շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության և սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։

Ըստ հաստատված կարգի՝ նորակոչ լեյտենանտները վիճակահանությամբ որոշեցին այն զորամասերը, որտեղ իրականացնելու են իրենց սպայական ծառայությունը՝ համալրելով զինված ուժերի հրամանատարական անձնակազմի շարքերը։

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը շնորհավորեց սպաներին համապատասխան զորամասերում ծառայության նշանակվելու առթիվ՝ մաղթելով նրանց բարի և անվտանգ ծառայություն։ Նա նաև ընդգծեց, որ թե՛ ուսումնառության ընթացքում նվիրված աշխատանքի, թե՛ ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները կծառայեն Հայաստանի Հանրապետության շահերին։