Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպումը մեկնաբանեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը

7 Օգոստոսի, 2025

default.jpg

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է վաղը Վաշինգտոնում նշանակված եռակողմ հանդիպումը, որն անցկացվելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը ադրբեջանական լրատվամիջոցներին:

Ֆարհան Հաքի խոսքով, ՄԱԿ-ը մշտապես աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման ճանապարհին արված յուրաքանչյուր քայլ:

«Մասնավորաբար, հիշարժան է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ մարտ ամսին ձեռնարկված քայլերը: Գլխավոր քարտուղար Գուտերեշը դրական է գնահատում և ողջունում է վաղը կայանալիք հանդիպումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ»,- նշել է Ֆարհան Հաքը: