Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ֆրանսիայում 1949 թվականից ի վեր ամենախոշոր անտառային հրդեհն է բռնկվել. զոհվել է մեկ մարդ

6 Օգոստոսի, 2025

default.jpg

Օգոստոսի 5-ից ի վեր Ֆրանսիայի հարավային Օդ դեպարտամենտում ուժեղ անտառային հրդեհներ են բռնկվել, որոնց արդյունքում զոհվել է առնվազն մեկ մարդ, վիրավորվել՝ ինը։ Վնասվել են նաև բազմաթիվ ավտոմեքենաներ և շենք-շինություններ։

Ֆրանսպրես գործակալության հաղորդմամբ, հրդեհների մարմանը ներգրավվել է ավելի քան 1800 հրշեջ, ինչպես նաև երկրի բոլոր հրշեջ ինքնաթիռները։

DW-ն տեղեկացնում է, որ ընդամենը մեկ օրում հրդեհը տարածվել է Միջերկրական ծովի ափի Կորբյեր շրջանում, ինչը նպաստել են ուժեղ քամիները և չոր եղանակը։ Հրդեհից ոչնչացել է առնվազն 15 հազար հեկտար բուսական տարածք։

Անտառային հրդեհը վնասել կամ ոչնչացրել է առնվազն 25 բնակելի շենք։

BFM հեռուստաընկերությունը մեջբերում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոյի խոսքերը, որը նշել է, որ Օդում ընթացող հրդեհը Ֆրանսիայի ամենամեծն է 1949 թվականից ի վեր։ Այդ ժամանակ այրվել էր մոտ 52 հազար հեկտար անտառածածկ տարածք։