Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սարյան և Արամի փողոցներում ինչու՞ աղբահանություն չի իրականացվել. պարզաբանում

6 Օգոստոսի, 2025

default.jpg

Օգոստոսի 6-ի գիշերը՝ ժամը 05:30-ից 06:00-ի ընթացքում, տեխնիկական խափանման պատճառով Սարյան և Արամի փողոցներում աղբահանություն հնարավոր չի եղել իրականացնել։ Այս մասին հաղորդում է տարածել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը։

«Առավոտյան 10:00-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում վերոնշյալ հասցեներում ամբողջական աղբահանություն է իրականացվել։ Խնդիրը ներկայումս ամբողջությամբ լուծված է», — նշված է տեղեկատվության մեջ։

Ավելի վաղ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը իր սոցիալական էջերում տեսանյութ էր տարածել, որտեղ նկատելի էր, որ փողոցում տեղադրված աղբամանները լիքն էին, և աղբի տոպրակները դրված էին աղբամանների կողքին։

«40 աստիճան ամառվա տապին աղբահանության խնդիր Երևանի կենտրոնում՝ Սարյան 4 հասցեում», — գրել էր նա տեսանյութի կողքին։