Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Մոսադի» այն գործակալին, ով մատնել էր միջուկային ֆիզիկոսի գտնվելու վայրը, ենթարկել են մահապատժի Իրանում․ Mizan

6 Օգոստոսի, 2025

default.jpg

Իրանում մահապատժի է ենթարկվել քաղաքացի, ով մեղադրվում է Իսրայելի հետախուզական ծառայության՝ Մոսսադի հետ համագործակցելու և գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեջ: Այդ տեղեկությունները վերաբերել են իրանցի միջուկային գիտնականի գտնվելու վայրին, հայտնում է «Mizan» գործակալությունը՝ հենվելով Իրանի դատական համակարգի աղբյուրների վրա:

Ներկայացված տվյալների համաձայն, դատապարտված անձը, ով աշխատել է պետական կառույցում, ստացել է տարաբնույթ գաղտնի տեղեկություններ: Նա համացանցի միջոցով կապ է հաստատել «Մոսսադի» հետ և Վիեննայում մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել իսրայելական հետախուզության ներկայացուցիչների հետ:

Ըստ աղբյուրի, մեղադրյալը իր աշխատավայրի մասին գաղտնի զեկույցներ է փոխանցել ամեն շաբաթ և դրա փոխարեն վարձատրվել է կրիպտոարժույթով: Այդ կերպ, արցույցվում է, թե ինչպես Մոսսադը հայտնաբերել է իրանցի գիտնականի գտնվելու վայրը, ով սպանվել է 2025 թվականի հունիսին՝ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող հարձակման ընթացքում: