Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Օդային գործողությունների կառավարման համակարգերում արհեստական բանականություն ներդնելու ցանկություն ունի ԱՄՆ-ն․ Defense News

6 Օգոստոսի, 2025

default.jpg

ԱՄՆ բանակը նպատակ ունի օգտագործել արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաները՝ ռազմաճակատում օդային տարածքի կառավարման արդյունավետության բարելավման համար։ Այս մասին հայտնում է Defense News-ը՝ հիմնվելով պետական գնումների ռեգիստրի փաստաթղթի վրա:

Փաստաթղթում նշվում է, որ «տեղեկատվության այս հարցումը նպատակ ունի լուծել այն ճանաչողական բեռը, որի հետ հրամանատարները հանդիպում են բարդ օդային գործողություններ կառավարելու ժամանակ»։

Բացի այդ, ընդգծվում է, որ նորագույն տեխնոլոգիաների և մեքենայական ուսուցման ներդրումը կարող է էապես բարելավել անօդաչու թռչող սարքերի սպառնալիքին հակազդելու կարողությունները։

ԱՄՆ բանակը ակնկալում է պատասխաններ ինչպես ԱԲ լուծումներ տրամադրող ընկերություններից, այնպես էլ այն ընկերություններից, որոնք կարող են առաջարկել արհեստական բանականության տեխնոլոգիաների ինտեգրման երկարաժամկետ հայեցակարգեր։ Բանակը ցանկանում է հաշվի առնել մի շարք չափանիշներ. միաժամանակյա դիմակայություն ցամաքում, օդում և ջրում, հակառակորդի կողմից անօդաչու թռչող սարքերի լայն կիրառություն, օդային տարածքի գերբեռնվածություն տարբեր օբյեկտներով, և մեծ տվյալների վերլուծության հիման վրա արագ որոշումներ ընդունելու անհրաժեշտություն։