Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Արթուր Չախոյան. 18-հարկանի շենքի կառուցման հանրային քննարկումը գաղտնի կերպով են ծրագրում անցկացնել»

6 Օգոստոսի, 2025

default.jpg

«Բոլորդ համեմատաբար արդեն գիտեք, որ իմ տան անմիջապես կողքին նախատեսվում է կառուցել 18-հարկանի բազմաբնակարան շենք, որի բնակարանների թիվը հինգ 9-հարկանի շենքի բնակարանների քանակի է համարժեք»։ Այս մասին գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը իր սոցցանցերի էջում։

«Այդ հողատարածքը, մինչ վաճառվելու պահը, հանդիսանում էր համայնքի կանաչ գոտի, որի վրա քաղաքապետարանը կառուցել էր երեխաների համար նախատեսված խաղահրապարակ և թենիսի տարածք։ Ըստ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի՝ նմանատիպ հողերը չեն ենթարկվում օտարման, այսինքն՝ պետք չէ վաճառվեն կամ սեփականաշնորհվեն։ Սակայն ապօրինի գործողությունների արդյունքում, այգին՝ խաղահրապարակի և կորտի հետ միասին, օտարվել է, և այժմ այնտեղ որոշել են կառուցել 18-հարկանի շենք։

Եվ հենց այդ շենքի կառուցման շինթույլտվության թեմայով վերջին հանրային քննարկման ժամանակ, ոստիկանությունն Անի Խաչատրյանի հրահանգով ապօրինաբար ինձ ձերբակալեց, որպեսզի ես չկարողանամ մասնակցել քննարկմանը, թույլ չտալու համար իրավական փաստարկների ներկայացում, ինչը հնարավորություն տվեց շինթույլտվությունը տալ դրական եզրակացությամբ՝ առանց իրավական փաստերի առկայության պայմաններում։

Շենքի կառուցման հերթական՝ երրորդ հանրային քննարկումը տեղի է ունենալու օգոստոսի 7-ին, ժամը 11։00-ին, այն պայմաններում, երբ դրա շուրջ հանրային քննարկման հրավերը Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնական էջում չի հրապարակվել՝ քննարկումը գաղտնի անցկացնելու նպատակով, որպեսզի քաղաքացիները չմասնակցեն դրան»,-գրել է նա։