Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իսրայելը պետք է կայացնի որոշումը Գազայի օկուպացիայի վերաբերյալ․ Թրամփ

6 Օգոստոսի, 2025

default.jpg

Գազայի հատվածի հնարավոր ամբողջական օկուպացիան կախված է բացառապես Իսրայելի կառավարության որոշումից, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցի ժամանակ, Գազայի օկուպացիայի հնարավորության մասին հարցին պատասխանելով, Թրամփն ընդգծեց, որ այս հարցը պետք է որոշվի Իսրայելի կառավարության կողմից։

ԱՄՆ նախագահը նշել է, որ ներկայումս իր ուշադրությունը կենտրոնացած է սննդի կարիք ունեցող պաղեստինցիներին պարենամթերքի մատակարարման վրա։ Նա նաև ասաց, որ Իսրայելը կաջակցի Գազայի հատված մարդասիրական օգնության առաքմանը։

Հաղորդվում է, որ օգոստոսի 5-ին Իսրայելի նախարարների կաբինետը ծրագրված է հինգշաբթի օրը նիստ անցկացնել, որի ընթացքում կքննարկվի Գազայի հատվածի ամբողջական օկուպացիայի հարցը։

Ռազմական գործողություններ նախատեսվում են իրականացվել նաև այն վայրերում, որտեղ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը պահում է իսրայելցի պատանդներին։ Ներկայումս Իսրայելի պաշտպանության բանակը վերահսկում է տարածքի շուրջ 75%-ը։