Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Financial Times. Թրամփի շրջապատի զենք արտադրողները կստանան բազմամիլիարդանոց կառավարական պայմանագրեր

5 Օգոստոսի, 2025

default.jpg

Ամերիկյան պաշտպանական ընկերություններ, որոնք սերտ հարաբերություններ ունեն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շրջապատի հետ, կարող են միլիարդավոր դոլարների պայմանագրեր ստանալ նոր պետական ծախսերի ծրագրի միջոցով, հաղորդում է Financial Times թերթը։

Հիմնական շահառուները կլինեն Anduril Industries-ը և Palantir Technologies-ը։ Այս ընկերությունները պատկանում են գործարարներ Փիթեր Թիլին և Փալմեր Լաքիին, ովքեր 2024 թվականի նախագահական ընտրություններում Թրամփի վերընտրության կողմանկից էին, հայտնում է ТАСС-ը։

Financial Times-ը մասնավորապես նշում է, որ Anduril Industries-ը, լինելով ինքնավար դիտաշտարակների հավաստագրված մատակարարը, շատ հավանական է, որ ԱՄՆ-ի արտաքին սահմանային համակարգերի համար ստանա նպաստավոր պայմանագրի ամբողջ 6 միլիարդ դոլարը։

Այս ամենից բացի, Palantir Technologies-ը նախկինում պայմանագիր է կնքել ԱՄՆ բանակի հետ՝ արժողությամբ 10 միլիարդ դոլար, հետախուզության գերատեսչությունների համար վերլուծական ծրագրային ապահովում մշակելու համար։

Պարբերականը նաև ընդգծում է, որ ներկայիս վարչակազմի մի շարք պաշտոնյաներ, որոնք պատասխանատու են բանակի և հետախուզության արդիականացման համար, նախորդում աշխատել են նշված ընկերություններում։ Բացի այդ, ըստ Financial Times-ի, Anduril-ի և Palantir-ի բաժնետոմսերը Թրամփի մերձավոր դաշնակիցների՝ այդ թվում նրա որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի և վարչակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերի ներդրումային պորտֆելներում են։

2024 թվականի դեկտեմբերին Anduril-ը և Palantir-ը հայտարարեցին կոնսորցիում ստեղծելու մասին արհեստական բանականության պաշտպանության զարգացումը արագացնելու համար։ Երկու ընկերություններն էլ ներգրավված են ԱՄՆ բանակի իրականցրած «Titan» նախագծում, որի նպատակն է արհեստական բանականության հետախուզության և ուսումնական կառավարման համակարգեր մշակել։

Հուլիսի 3-ին Կոնգրեսի ընդունած ծախսերի մասին օրենքը նախատեսում է ԱՄՆ պաշտպանության բյուջեի ավելացում մինչև 150 միլիարդ դոլար, ներառյալ անօդաչու թռչող սարքերի և իսրայելական «Երկաթե գմբեթ» տիպի պաշտպանության մշակումը։ Եվս 165 միլիարդ դոլար հատկացվելու է Ներքին անվտանգության վարչությանը, այդ թվում՝ սահմանային վերահսկողության ուժեղացման համար։