Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Փաշինյանի շարասյան անցումից հետո է միայն ճանապարհը բացվել շտապօգնության մեքենայի համար. Հակոբ Կարապետյանը տեսանյութով է հանդես եկել

5 Օգոստոսի, 2025

default.jpg

Երևանի նախկին քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ և այն ուղեկցել հետևյալ գրառումով.

«Ժամը 7-ի մոտ է՝ ամենաբանուկ ժամն է, ամենախիտ խաչմերուկներից մեկում։ Պարեկները կանգնեցրել են փոխադրամիջոցների երթեւեկությունը՝ մոտ 10 րոպե, հավանաբար բարձր պաշտոնյայի (հավանաբար Նիկոլ Փաշինյանի) անվտանգ անցնելու նպատակով։ Այդ ընթացքում, ուշադրություն դարձրեք, մի շտապ օգնության մեքենա խցանման մեջ է մնացել և սիրենաներով խնդրում է ճանապարհ բացել, բայց ապարդյուն։ Եթե (Աստված չանի) այս հիվանդը խցանման պատճառով անդառնալի վնասներ կրի, երկրի գլխավոր Սաղմոսերգուն հնարավոր է մտնի նոր հիմար անալոգիա՝ արդարացնելու իրեն, ինչպես վերջերս Սոնա Մնացականյանի դեպքի վերաբերյալ էր ասում։

Բայց նրանք երբեք չեն մտածի համակարգ մշակելու մասին, որպեսզի իրենց կարևոր անձանց տեղաշարժի պատճառով մարդիկ չտուժեն», – նշել է նա։