Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Պաշտոնյան, ով չէր հաղթահարել մրցույթը, այժմ մեղադրվում է բարեվարքության խախտման մեջ. «Ժողովուրդ»

5 Օգոստոսի, 2025

default.jpg

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացնում է, որ Պետական առողջապահության գործակալության պետ Սամվել Խարազյանը այս տարվա հուլիսի 17-ից 18-ի գիշերը տարօրինակ գրառում է հրապարակել, որի կապակցությամբ հասարակական կազմակերպություններից մեկը ուղղվել է ԱՆ գլխավոր քարտուղարին՝ պահանջելով ծառայողական քննություն սկսել՝ քաղծառայողի բարեվարքությունը ստուգելու նպատակով:

Պետական պաշտոնյան գրառում էր կատարել, նշելով. «Բրիտանացի գիտնականները նոր վիրուսի առկայություն են հայտնաբերել, որ արագ մուտացվող հիվանդություն է՝ տնօրենացավ կամ ղեկավարացավ անվամբ։

Չնայած որ թվում էր, այս վիրուսի տարածումը կանխել էին դեռ 2018 թ․-ի ոչ բռնի թավշյա հեղափոխությունից հետո, պարզվեց, որ այն մուտացել է և նոր շտամներ են առաջացել։

Առողջապահության նախարարությունը հանձն է առել կիրառել իր բոլոր գործիքներն այս վիրուսի դեմ պայքարելու համար, որտեղ հիմնականում հակաճիճվային դեղերը բավական արդյունավետ են»:

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանն դիմել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարին՝ նշելով, որ պաշտոնյան «Գրառմամբ խախտել է քաղծառայողի բարեվարքության սկզբունքները: Խնդրում եմ քննել քաղծառայողների էթիկայի հանձնաժողովի կողմից՝ նպատակ ունենալով ուսումնասիրել ծառայողական բարեվարքության և գործունեության հետ կապված հարցերը»:

Կարճացնենք՝ այս պաշտոնյայի անհարիր վարքագծի հետաքննության հարցը կախված է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի որոշումից:

Հիշեցնենք, որ սա այն նույն Սամվել Խարազյանն է, որը, ըստ «Հրապարակի», եղել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ ՊԱԳ-ի տնօրենի թեկնածուն, բայց չի անցել Պետական առողջապահական գործակալության ղեկավարի թեկնածության թեստավորման առաջին փուլը: Թեստը կազմված է եղել առողջապահությանը վերաբերող իրավական ակտերի հարցերից, որոնք նախապես տրամադրվում էին մասնակիցներին:

Հիշենք նաև, որ 2016 թվականին Խարազյանն իր պաշտոնից ազատվեց կոռուպցիոն սկանդալի հետևանքով։ Նրան մեղադրում էին պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ՝ անվճար հատկացվող առողջարանային բուժօգնության ուղեգրերի կեղծման գործով։ Սակայն քրեական գործը հետագայում կարճվել է:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: