Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ռուսաստանում լազերային զենք են փորձարկում՝ անօդաչուների դեմ պայքարի նպատակով

4 Օգոստոսի, 2025

default.jpg

Ռուսաստանում հաջողությամբ փորձարկվել է նոր կոմպակտ չափերի լազերային համակարգ, որը մշակել է LazerBuzz ընկերությունը՝ «Посох» ծրագրի շրջանակներում։ Փորձարկումները ցույց են տվել, որ համակարգն ի վիճակի է խոցել 10 միլիմետրանոց պողպատե սալիկը 100 մետր հեռավորությունից։

Նախորդ փորձարկումների ժամանակ այս համակարգի գործարկմամբ մեկ վայրկյանում շարքից հանվել է անօդաչու թռչող սարք։ Նույն համակարգի միջոցով հաջողվել է ոչնչացնել նմանատիպ ԱԹՍ-ի շարժիչը՝ 500 մետր հեռավորությունից։ Համակարգի մարտկոցի մեկ լիցքը բավարար է տասնյակ թիրախներ ոչնչացնելու համար, և սպասվում է, որ այն կարտադրվի հակադրոնային հրացանի տեսքով։