Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ղազախստանում վերանայել են մանկապիղծների ամորձատման կանոնները

3 Օգոստոսի, 2025

default.jpg

Ղազախստանում առողջապահության նախարարությունը որոշ փոփոխություններ է կատարել ազատազրկման վայրերից ազատվելուց առաջ դատապարտյալների ամորձատման պայմաններում: Այս մասին հաղորդում է Tengrinews.kz-ը:

Համաձայն նոր կարգադրության, նախատեսվում է փոփոխություն կատարել քիմիական ամորձատման պատժատեսակի կիրառման վերաբերյալ: Այն այժմ կկիրառվի հանցագործի ազատ արձակվելուց վեց ամիս առաջ, եթե նա դատապարտված է սեռական բռնության համար:

Սրա հետ մեկտեղ, ազատ արձակումից առնվազն տասներկու ամիս առաջ պետք է նյութերը ուղարկել դատարան՝ դատա-հոգեբուժական փորձաքննություն նշանակելու համար, որպեսզի որոշվի, արդյոք դատապարտյալն ունի հոգեկան շեղումներ և սեռական բռնության հակումներ:

Այս փաստաթուղթը ներկայումս գտնվում է հանրային քննարկման փուլում և դա կշարունակվի մինչև 2025 թվականի օգոստոսի 18-ը:

Լրատվամիջոցը նշում է, որ Ղազախստանում ցանկանում են մանկապիղծների նկատմամբ կիրառել ցմահ վարչական հսկողություն՝ ներկայիս 8-ամյա ժամկետի փոխարեն:

Ղազախստանի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Իգոր Լեպեխան տեղեկացրել է, որ հսկողությունը կարող է դատարանը երկարացնել յուրաքանչյուր վեց ամիս մեկ՝ կրկնահանցագործության վտանգի դեպքում: Այս միջոցառումները նախատեսում են սահմանափակումներ, այդ թվում՝ դպրոցներ այցելելու, գիշերային ժամերին դրսում գտնվելու վրա, իսկ այս սահմանափակումները խախտելու դեպքում պատասխանատվություն է նախատեսվում: