Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հյուսիսային Եվրոպայի երկրներում աննախադեպ շոգի ալիք է մոլեգնում

2 Օգոստոսի, 2025

default.jpg

Հյուսիսային Եվրոպայի ցուրտ երկրները բախվում են «այնպես՝ ինչպես երբեք չտեսնված» շոգին: Ածխածնային արտանետումների հետևանքով առաջացած շոգ եղանակը շարունակում է իր ազդեցությունը տարածել Հյուսիսային Եվրոպայում, հաղորդում է The Guardian-ը։

Նորվեգայի արկտիկական շրջանում գտնվող օդերևութաբանական կայանը հուլիս ամսվա ընթացքում 13 օր անընդմեջ գրանցել է 30 աստիճանից բարձր ջերմաստիճան, մինչդեռ Ֆինլանդիայում 30 աստիճան տաք լինում էր երեք շաբաթ շարունակ։

Գիտնականների խոսքով՝ սա 1961-ից ի վեր ամենաերկար կլիմայական շղթան է և 50%-ով առավել երկար է՝ նախորդ ռեկորդից։

«Վերջին շրջանում շոգը իսկապես աննախադեպ է, և այսօրվա առավելագույն ջերմաստիճանը կազմում է մոտ 32-33 աստիճան ցելսիուս, — նշեց Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի կլիմայագետ Միկա Ռանտանենը։ — Նույնիսկ արկտիկական ուղղություններում… օդի ջերմաստիճանը երեք շաբաթ շարունակ գերազանցել է 25 աստիճան ցելսիուսը, և վաղը այն կարող է գերազանցել օգոստոսյան ռեկորդները»։

Նորվեգիայի օդերևութաբանական ինստիտուտը տեղեկացրեց, որ հուլիս ամսվա ընթացքում Նորվեգիայի երեք ամենահյուսիսային շրջաններում առնվազն մեկ կայանում 12 օր անընդմեջ գրանցվել է 30 աստիճանից բարձր ջերմաստիճան:

Չնայած անցյալ շաբաթ եղանակային պայմանների քիչ-քիչ փոփոխությանը և շոգը տեղափոխվել է դեպի հյուսիս և արևելք, ինստիտուտը կանխատեսում է, որ հանգիստ օրերին ջերմաստիճանը կրկին կարող է բարձրանալ՝ հասնելով 30 աստիճանի։

Շվեդիայի օդերևութաբանները երկրի հյուսիսում մի քանի կայաններում ֆիքսել են երկարատև ջերմային ալիքներ, որի ընթացքում Հապարանդա քաղաքում ջերմաստիճանը հասել է 25 աստիճանի կամ ավելիի, որը շարունակվել է մոտ 14 օր: Լապլանդիայի Յոկմոկում ջերմային ալիքները եղել են 15 օր։