Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հայաստան շրջանի ներսում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

2 Օգոստոսի, 2025

default.jpg

Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 12-20-ը կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը՝ որպես միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստական աշխատանքների մաս։

Զորավարժությանը կմասնակցեն ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի, ԱՄՆ ցամաքային զորքերի եվրոպական ու աֆրիկական ստորաբաժանումների, ինչպես նաև Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:

Զորավարժությունների հիմնական նպատակներից է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստումը և իրականացումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով բժշկական տարհանման ընթացակարգերին:

Նախաձեռնության նպատակն է խթանել խաղաղապահ գործողություններում ներգրավված ստորաբաժանումների համագործակցության մակարդակը։ Ծրագրի շրջանակում կկատարավերքում են կառավարման ու մարտավարական հաղորդակցման լավագույն փորձերը և կբարձրացվի ՀՀ Զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածությունը:

Միջազգային խաղաղապահ գործողությունների նախապատրաստման շրջանակում, խաղաղապահ առաքելություններին մասնակցող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների տարբեր երկրներում: