Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Բաքվի բռնապետության համար «կյանքի ճանապարհ» կարող է հանդիսանալ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքը»․ Ոսկանյան

2 Օգոստոսի, 2025

default.jpg

Չնայած Մոսկվան հիմա զուսպ է արձագանքում Բաքվի հակառուսական հիստերիային, պարզ է, որ Ադրբեջանի նկատմամբ հնչող «ոչ պաշտոնական» քննադատությունները առանց Կրեմլի համաձայնության չեն։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Նման իրավիճակ է նաև Իրան-Ադրբեջան հարաբերություններում, որտեղ ԻՀՊԿ-ի հետ կապ ունեցող իրանական լրատվամիջոցները, ինչպես նաև այլ ԶԼՄ-ներ ամենակոշտ ձևով քննադատում են Բաքվի իշխանություններին։ Սա ցույց է տալիս, որ չնայած Ռուսաստանի և Իրանի պաշտոնական հավասարակշռվածությանը, Մոսկվա-Բաքու և Թեհրան-Բաքու հարաբերությունները լարվածության կրակի են նման, որը կարող է ցանկացած պահի հրդեհի վերածվել։

Բաքվի իշխանությունները չեն կարող չգիտակցել, որ եթե Մոսկվան և Թեհրանը այս հարցում միավորվեն, ապա Հայաստանին շրջափակող Ադրբեջանը կարող է ինքն էլ ծանր շրջափակման մեջ հայտնվել։

Այս անկայուն իրավիճակում «Զանգեզուրյան միջանցքը» կարող է դառնալ ոչ թե դեպի Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրներ Էրդողանի ազդեցության գործիք, այլ «կյանքի ճանապարհ» Բաքվի համար», — գրում է Ոսկանյանը։