Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սյունիքի մարզպետը Գորիսում հանդիպել է Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի հետ

3 Հունիսի, 2025

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում ընթացող համաժողովի շրջանակում առանձին հանդիպում է ունեցել Սյունիքի հետ բարեկամության և համագործակցության հուշագիր կնքած Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական գործընկերության շրջանակում Սյունիքում արդեն իրականացված ծրագրերը, ինչպես նաև առաջիկա համատեղ նախաձեռնությունները։ Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը տեղական ինքնակառավարման, ենթակառուցվածքների զարգացման, կրթության, մշակույթի և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում։

Ռոբերտ Ղուկասյանը նշել է, որ Սյունիքը բաց է միջազգային գործընկերության համար և բարձր է գնահատում Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի աջակցության հետևողականությունը։ Իր հերթին Ֆաբրիս Պանկուկը ընդգծել է, որ պատրաստ են շարունակել համագործակցությունը՝ Սյունիքի կայուն զարգացմանն աջակցելու նպատակով։