Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՀԷՑ–ի «Դեբեդ» մասնաճյուղի տնօրենը՝ ՔՊ–ական նախկին մարզպետի օգնական

1 Օգոստոսի, 2025

default.jpg

Օգոստոսի 1-ին Լոռու մարզում կայացել է կարևոր այց, որին մասնակցել են Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը և Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Նրանք եղել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղում:

Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին և շնորհավորել նրան այս պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով։ Պետրոսյանը նշել է, որ կարևոր բարեփոխումներ են սպասվում մասնաճյուղում՝ նպատակ ունենալով բարելավել քաղաքացիների սպասարկման որակը:

Հանդիպմանը ներկաները մաղթել են Տիգրան Հովսեփյանին արդյունավետություն իր նոր պաշտոնում՝ նշելով, որ մարզպետի աշխատակազմը պատրաստ է սերտորեն համագործակցել և աջակցել աշխատանքների պատշաճ կազմակերպմանը:

Տիգրան Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել իրեն վստահված պաշտոնի համար և խոստացել ամեն բան անել ընկերության արդյունավետ կառավարման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք հարցեր՝ կապված «ՀԷՑ» ՓԲԸ-ի հետագա գործունեության հետ:

Հիշեցնենք, որ Տիգրան Հովսեփյանը 2020-22 թվականներին ծառայել է որպես Լոռու ՔՊ-ական մարզպետի օգնական։