Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սարիկ Մինասյանը Ռոմանոս Պետրոսյանի կողմից նշանակվեց պաշտոնի ՀԷՑ–ում

1 Օգոստոսի, 2025

default.jpg

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը շարունակում է կառույցում տեղավորել ՔՊ-ական կամ իշխանական հայացք ունեցող անձանց։ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը հայտնել է, որ այսօրվանից ստանձնում է ՀԷՑ-ի Շիրակի մարզային կառույցի տնօրենի պաշտոնը։

«Ինչպես ինձ վստահված բոլոր պաշտոններում, այստեղ ևս ծառայելու եմ երկրիս՝ ի շահ մեր պետականությանը, ի շահ Հայաստանի Հանրապետությանը։ Մեր երկրի էներգետիկ ոլորտը, որն ունի ռազմավարական նշանակություն, պետք է ամրապնդվի և զարգացման ճանապարհին կանգնի։

Մեծ պատիվ է իմ ներդրումն ունենալ այս ոլորտի կայունացման գործընթացում։ Վստահ եմ՝ սպառողները կարճ ժամանակ անց զգալու են այն դրական փոփոխությունները, որոնց ենք մենք հասնելու»,– նշել է Մինասյանը։