Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Թուրքիայի տրանսպորտի նախարարի հետ Վրաստանի վարչապետի հանդիպման թեման Հարավային Կովկասում խաղաղության կարևորությունն էր

31 Հուլիսի, 2025

default.jpg

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ Թբիլիսիում՝ վրաց-թուրքական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 6-րդ նիստի շրջանակներում։

Վրաստանի կառավարության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են երկու երկրների ռազմավարական գործընկերության հարցերը և համագործակցության խորացման հնարավորությունները։

Բարձաձայնվել է, որ համատեղ տնտեսական հանձնաժողովը կարևոր դեր է խաղում երկկողմ առևտրատնտեսական փոխհարաբերությունների զարգացման գործում։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքային նախագծերին, որոնք նպաստում են կապերի ամրապնդմանը։ Քննարկվել են նաև տարածաշրջանի գործընթացներն ու Հարավային Կովկասում խաղաղության հաստատման կարևորությունը։

Վարչապետը վերահաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու երկխոսությանը՝ նպատակ ունենալով ապահովել տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն։

Հանդիպմանը ներկա են եղել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին, ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։