Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստն ավարովել է

31 Հուլիսի, 2025

default.jpg

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի Հայաստանի Հանրապետության խորհրդի նիստը։

Նիստի ժամանակ ներկայացվեց «Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թթ. մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ազգային ծրագրի» 2024 թվականի աշխատանքների հաշվետվությունը։ Բացի դրանից, քննարկվեց թրաֆիքինգի զոհերի նույնականացման և ուղղորդման համակարգերի կատարելագործման ընթացքը։

Խորհրդի անդամները փոխանակեցին իրենց կարծիքները միգրացիոն իրավիճակի փոփոխության միտումների և դրանցից բխող ռիսկերի վերաբերյալ, որոնք առնչվում են մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման վտանգների հետ։ Անհրաժեշտ խնդիրների արդյունավետ լուծման համար փոխվարչապետը հանձնարարեց համապատասխան քայլեր ձեռնարկել։