Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Լիդյա Մանթաշյան. հայրենիքի համար կալանավորվելը պատիվ է մեզ համար՝ ՔԿՀ-ից

30 Հուլիսի, 2025

default.jpg

Քաղբանտարկյալ և Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նամակ է հղել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից:

Նամակում նա անդրադառնում է իր կալանավորման պատճառներին՝ շեշտելով, որ որևէ հանցագործություն չի կատարել, այլ իր սահմանադրական իրավունքների շրջանակում փորձել է խաղաղ անհնազանդության գործողություններով հասնել իշխանափոխության։ Մանթաշյանը նշում է, որ կալանավորված է մեկ մարդու՝ Ն.Փ.-ի քմահաճույքով։

Նա ընդգծում է, որ հայրենիքի համար կալանավորվելն իրեն և մյուս կալանավորվածներին պատիվ է։ Մանթաշյանը խնդրում է, որ իրեն կամ իր հարազատներին չխղճան, միակ տխրությունը այն է, որ չի կարող մասնակցել հոր մահվան 1-ին տարելիցին։

Նամակում նաև շնորհակալություն է հայտնում իր համար աղոթողներին, ու փոխանցումներով աջակցողներին՝ հուզված և շնորհակալ լինելու զգացողությամբ։ Նա ընդգծում է, որ չի ցանկանում, որ իր պատճառով որևէ մեկը նեղություն կրի։ Իրական խնդրանքը, որին Մանթաշյանը ավելի շատ նշանակություն է տալիս, նրանց աղոթքներում իրեն հիշելն է։

Վերջում Լիդյա Մանթաշյանը խոսում է Բագրատ Սրբազանի մասին, նշելով, որ նա մեր ժամանակի մեծագույն մտածողներից է, որն իր կյանքի մեծ մասը նվիրել է հայրենիքի և եկեղեցու ծառայությանը՝ մշտական դժվարությունների պայմաններում։ Մանթաշյանը հավատում է, որ Բագրատ Սրբազանը իր առանձնացման ժամանակահատվածում կստեղծի անժամկետ արժեքավոր գործեր։

Նամակը եզրափակում է շնորհակալություն հայտնելով Տիրոջն այս օրերի համար՝ փառաբանելով Աստծուն: