Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Կամչատկայում 6,5 մագնիտուդով երկրորդ երկրաշարժ է տեղի ունեցել

30 Հուլիսի, 2025

default.jpg

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության մասնաճյուղը տեղեկացնում է Կամչատկայի ափերի մոտ տեղի ունեցած նոր ցնցումների մասին։ Մոսկվայի ժամանակով ժամը 17:47-ին տեղի է ունեցել 6,5 մագնիտուդով երկրաշարժ։

Այդ պահից ի վեր ծառայությունը արձանագրել է տարածաշրջանում 4,3-ից մինչև 6,0 մագնիտուդով ցնցումների 17 նոր դեպքեր։ Կլյուչևսկու հրաբուխը, որը համարվում է Եվրասիայի ամենաբարձր ակտիվ հրաբուխը, այսօր սկսել է ժայթքել։ Հրաբուխի լանջերից հոսում է շիկացած լավա, պայթյուններ լսվում են մշտական կարգով, ինչը հաստատում են երկրաֆիզիկական ծառայության մասնագետները։

Առավոտյան Կամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել ամենաուժեղ երկրաշարժը 1952 թվականից ի վեր՝ 8,7 մագնիտուդով։ Նախնական տեղեկություններով, շենքերի վնասվածքներ կան, իսկ ցունամիի ալիքները հեղեղել են ափամերձ տարածքները։ Իշխանությունները տեղեկացնում են, որ լուրջ ավերածություններ չեն գրանցվել։