Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ֆրանսիան առաջիկայում օդային ճանապարհով կմատակարարի մարդասիրական օգնություն Գազային

29 Հուլիսի, 2025

default.jpg

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Ֆրանսիան առաջիկա օրերին կսկսի օդային մարդասիրական օգնություն փոխանցել Գազային: Այս քայլը նպատակաուղղված է Գազայի խաղաղ բնակչության ամենաանհետաձգելի կարիքների բավարարումը, որն այժմ կանգնած է «աննախադեպ մասշտաբի մարդասիրական ճգնաժամի» առջև: Ֆրանսիայի ԱԳՆ-ն հավելում է, որ գործընթացի ընթացքում կձեռնարկվեն «առավելագույն նախազգուշական միջոցներ»՝ ապահովելու Գազայի բնակիչների անվտանգությունը:

Նախարարությունը նշել է, որ Ֆրանսիան նաև ջանքեր է ներդնում, որպեսզի օգնությունը հասնի Գազա ցամաքային ճանապարհով: Սակայն, սա պահանջում է, որ Իսրայելը բացի ավելի շատ սահմանային կետեր, ինչը մինչ օրս չի իրականացվել:

«Մարդասիրական օգնության ցամաքային մատակարարումը ներկայումս հանդիսանում է ամենաարդյունավետ լուծումը՝ Գազայի բնակչությանը անհրաժեշտ օգնությունն արագ և առանց խոչընդոտների ապահովելու համար», — ասվում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում: ԱԳՆ-ն կոչ է անում Իսրայելին «բացել բոլոր անցակետերը և թույլ տալ մարդասիրական օգնության անհապաղ, զանգվածային և անարգել մուտքը Գազա՝ ցամաքային ճանապարհով»:

Անցած տարի, համագործակցելով Հորդանանի հետ, Ֆրանսիան սննդամթերք և հիգիենայի պարագաներ է առաքել Գազայի հատված օդային ճանապարհով:

Ավելի վաղ Իսրայելը և Հորդանանը 25 տոննա մարդասիրական օգնություն էին օդային ճանապարհով նետել Գազայի վրա: