Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ԿԳՄՍ նախարարը հայտարարում է ուսուցիչների առանձին ընդունելության մեկնարկի մասին այս ուսումնական տարվանից:

29 Հուլիսի, 2025

default.jpg

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի իր էջում հետևյալ գրառումն է կատարել․

«Հարգելի ուսուցիչներ,

Այս գարնանից սկսած, մենք սկսել ենք առանձին ընդունելություն կազմակերպել սովորողների համար, և այդ ժամանակից ի վեր հաճախ դիմում եք, որպիսի նման հնարավորությունը տրվի նաև ուսուցիչներին։

Համոզված եմ, որ կարևոր է ստեղծել ու պահպանել այդ ուղիղ կապն ու պարբերական հարթակը ձեր և իմ՝ որպես նախարարի միջև։

Ուստի այս ուսումնական տարվանից կսկսենք նաև ուսուցիչների համար առանձին ընդունելություն։ Ընդ որում, հնարավորություն կունենան դիմել և գրանցվել նաև նրանք, ովքեր դեռ չեն աշխատում որպես ուսուցիչ, բայց ցանկանում են ապագայում աշխատել այդ ոլորտում։

Ընդունելությունները կանցկացվեն յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը 15:00-ից 17:00-ն, սկսած օգոստոսի 21-ից։ Նախապես գրանցվելու համար խնդրում եմ գրել [email protected] հասցեին»։