Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սյունիքում մահացած զինծառայողը ընտանիքի միակ որդին էր և 2 օր առաջ պետք է արձակուրդ վերադառնար

28 Հուլիսի, 2025

default.jpg

Օրեր առաջ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով 18-ամյա զինծառայող Մովսես Պողոսյանը մահացել է հրազենային վիրավորումից։ Մովսեսը Արարատի մարզի Վեդի քաղաքից էր և ընտանիքի միակ որդին էր։

Մովսեսը ծառայության մեկնել էր այս տարվա հունվարի 20-ին՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի կազմում։ Սկզբում իր ծառայությունն անցնում էր Պուշկինոյում, այնուհետև երեք ամիս առաջ տեղափոխվել էր Սյունիքի մարզի Դավիթ Բեկ։

«Մինուճար տղա էր, ունի երկու քույր, ինքը միջնեկն էր», — պատմում են զինծառայողի հարազատները:

Հարազատների խոսքով՝ Մովսեսը ցանկացել էր շարունակել ծառայությունը և դիմել էր «Պաշտպան հայրենյաց» ծրագրին։

«Երկու օր առաջ էլ պետք է 10 օրով արձակուրդ գար, բայց…», — հավելել են հարազատները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 24-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զինծառայող մահացել էր։