Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Առուշ Առուշանյանը ՆԳՆ-ի դեմ հայց է ներկայացրել` պահանջելով վերականգնել վարորդական վկայականը

28 Հուլիսի, 2025

default.jpg

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ցանկանում է վերականգնել իր վարորդական վկայականը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական համակարգից։

Առուշ Առուշանյանը դիմել է դատարան ընդդեմ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության՝ պահանջելով, որ ՆԳՆ հաշվառման ծառայությունների մատուցման և լիցենզավորման վարչության կողմից 2025 թվականի ապրիլի 30-ին իր վարորդական վկայականն ուժը կորցրած ճանաչելու գործողությունը ճանաչվի ոչ իրավաչափ և վերականգնի վարորդական վկայականը։

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը 2024 թվականի մարտի 13-ից զրկված է մեքենա վարելու իրավունքից մեկ տարվա համար:

Առուշանյանը կանգնեցվել էր պարեկային ծառայության կողմից, երբ նա վարում էր «000 OO 00» համարանիշներով գերթանկարժեք ավտոմեքենան։ Վարորդը ենթարկվել էր սթափության փորձաքննության, որի արդյունքում պարզվել էր, որ նա մեքենան վարում էր խմածության ամենաբարձր մակարդակով։

Չնայած այն բանին, որ Առուշանյանը զրկված էր մեքենա վարելու իրավունքից, նրան բազմիցս նկատել են ավտոմեքենա վարելիս։