Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Թող Աստծո Դատ պատժի մեր Եկեղեցու դեմ կռվողներին, նրանց վախճանը թող զգուշացնի մյուսներին. Արշակ Սրբազան

27 Հուլիսի, 2025

default.jpg

Այսօր հայ կյանքը կարծես թե ամպամած է և մռայլ, լի է մտահոգություններով ու մարտահրավերներով: Այս ծանր մարտահրավերների համատեքստում, Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ, Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, Սուրբ և Անմահ Պատարագի ժամանակ նշեց այս մասին։

«Աղոթքը այժմ պակասել է մեր կյանքում, և մենք ավելի պետք ունենք լռության, քան խոսքի»,- ընդգծեց Արշակ Սրբազանը։

Նա հավելեց, որ խոսքից և գործից առաջ պետք է աղոթենք։

«Թող Տիրոջ արդար ձեռքը ծանրանա նրանց գլխին, ովքեր մարտնչում են Աստծո և Սուրբ Եկեղեցու դեմ, նաև նրանց վրա, ովքեր փորձում են հարվածել հայոց պետության հիմքերին և ոչնչացնել հայոց ինքնությունը։

Նրանց դաժան վախճանը թող լինի նախազգուշացում սերունդներին, որպեսզի այլևս ոչ ոք չհանդգնի խավարի գործերով կործանել այն, ինչ Աստված է օրհնել»,- ասաց Արշակ Սրբազանը։